00:00:00

Գլխավոր դատախազի խորհրդականը դրսում հանդիպեց իրավաբաններին

17:55, 17 դեկտեմբեր 2020

Քիչ առաջ գլխավոր դատախազի խորհրդականը հանդիպեց գլխավոր դատախազության շենքի առջև հավաքված իրավաբաններին: Նա հայտնեց, որ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղում չէ և չի կարող ընդունել նրանց: Իրավաբանների հարցերին հրապարակավ պատասխանելու վերաբերյալ դատախազի խորհրդականն ասաց. «Որքան հասկանում եմ, ձեր հարցերը կարող են վերաբերել պատերազմի հետ կապված վերջին իրադարձություններին, դրանց հետ կապված քրեական վարույթներին, և ձեր հարցերը կարող են առնչվել հանգամանքների, որոնք գաղտնիություն են պարունակում»: Խորհրդականը միաժամանակ նշեց, որ իրավաբաններն առանց որևէ կաշկանդվածության կարող են իրենց հարցերն ուղղել զինվորական դատախազին: «Կարող եք ցանկացած ձևաչափով, փոքրիկ խմբով, երբ ցանկանաք, դիմեք նրան: Նա պատրաստ է ձեզ ընդունել և ձեր հարցերին սպառիչ պատասխան տալ՝ կլինի գրավոր, թե բանավոր»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդականը: Իրավաբաններից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք 1400 անձնագիր է բաժանվել, իչնչին ի պատասխան Դավթյանի խորհրդականը պատասխանեց. «Այո, այդ հարցով քրեական գործ է հարուցվել: Չի եղել որևէ հրապարակում, որն իր մեջ որոշակի հանցագործության հատկանիշներ պարունակի և չապահովի ընթացակարգ: Լինի դա արված հայտարարություններում, ասուլիսներում, թե ուղիղ եթերներում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր