00:00:00

Արժանապատվության երթ Երեւանում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

17:21, 17 դեկտեմբեր 2020

Քաղաքացիները Երեւանում «արժանապատվության երթ» են անում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Երթը մեկնարկել է Հալաբյան փողոցից Թումոյի այգու մոտից: Ակցիայի մասնակիցները վանկարկում են «Նիկոլ հեռացիր» Հիշեցնենք, որ այս շաբաթվա ընթացքում ամեն օր ընդդիմությունը երթ է կազմակերպել Երեւանի տարբեր հատվածներից: Դրանցից մեկը մեկնարկել է Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից, մյուսը՝ Սասունցի Դավիթ կայարանի հրապարակի մոտից, երրորդը՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցից՝ Կրկեսի մոտի հրպարակից: «Հայրենիքի փրկության շարժումը» շաբաթ օրը Ազատության հրապարակում կկազմակերպի շարժման հանրահավաքը, իսկ երեքշաբթի՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր