00:00:00

Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում. Արայիկ Հարությունյանը ցավակցել է Նիկոլ Փաշինյանին

14:19, 17 դեկտեմբեր 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հոր՝ Վովա Փաշինյանի մահվան կապակցությամբ: «Խոր ցավով տեղեկացա Ձեր սիրելի հոր՝ Վովա Փաշինյանի մահվան մասին: Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ և Ձեր ընտանիքին, հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին:
Անդառնալի կորստի այս ծանր պահին Ձեզ տոկունություն ու ոգու կորով եմ ցանկանում», - ասված է հեռագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր