00:00:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ ասուլիսը՝ ուղիղ

13:16, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական ամենամյա մեծ ասուլիսը, որն առաջին է կորոնավիրուսային համավարակի պայմաններում, ուստի անցկացվում է միանգամայն նոր ձևաչափով: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, Պուտինի ասուլիսի շրջանակաում քննարկվում են բազմաթիվ հարցեր՝ ամենատարբեր ոլորտներից. հատուկ ուշադրություն է հատկացվում արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցերին: Այս տարի դրանք բավականին շատ են: Աղբյուրը վստահ է, որ Պուտինն անպայման կանդրադառնա նաև Լեռնային Ղարաբաղի հարցին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։   https://www.youtube.com/watch?v=9WGjqvqlYNE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր