00:00:00

Նովոսիբիրսկում թեյի և սուրճի խոշոր պահեստ Է այրվել

12:52, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Հրշեջները լիկվիդացրել են պահեստաշենքում բռնկած հրդեհը Նովոսիբիրսկի Կորովի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչությունը: ԱԻՆ-ի տվյալների համաձայն, Երեւանի ժամանակով 03:54-ին հրշեջները ուղևորվել են հրդեհը վերացնելու Բետոննայա փողոցի պահեստաշենքում, որտեղ պահվում Էին թեյի և սուրճի խմբաքանակներ, ինչպես նաև տեղակայված Էր ջերմապահպանիչի արտադրությունը: Պահեստն այրվել  Է ամբողջ մակերեսով (600 քառ. մետր), 04:28-ին հրդեհը մարվել Է: «Օպերատիվ տվյալներով՝ զոհվածներ եւ տուժածներ չկան»,-ասել Է ԱԻՆ-ը: Հրդեհի մարման ժամանակ շենքից տարհանվել Է գազի հինգ բալոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր