00:00:00

Թրամփը կհրաժարվի Սպիտակ տունը լքել Բայդենի երդմնակալության օրը. լրատվամիջոց

13:03, 17 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի խորհրդականների ասել է, որ կհրաժարվի Սպիտակ տունը լքել նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, պնդում է CNN հեռուստաալիքը: Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփը Ընտրիչների կոլեգիայի քվեարկությունից հետո ԱՄՆ նախագահական ընտրություններում իր պարտությունը հրապարակայնորեն ընդունելու մտադրություն չունի: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «պարտությունը խորապես ժխտելու պահերին Թրամփը մի քանի խորհրդականների հայտնել է, որ կհրաժարվի Սպիտակ տունը լքել երդմնակալության օրը՝ միայն, որ իրեն դուրս բերեն աստիճաններով»: Հեռուստաալիքը նշում է, որ սա մտահոգում է նրա որոշ խորհրդականների, սակայն նրանցից քչերն են հավատում, որ իսկապես այդպես կլինի: Երկուշաբթի ընտրիչները քվեարկել էին նոյեմբերի 3-ին տեղի ունեցած համաժողովրդական քվեարկության արդյունքներին համապատասխան: Դրանց արդյունքներով Բայդենը, ինչպես եւ կանխատեսվում էր, ստացել է 306 ձայն՝ հաստատելով անցկացված ընտրություններում իր հաղթանակը: Թրամփը մինչեւ հիմա իր պարտությունը չի ընդունել: Քվեարկության արդյունքների պաշտոնական հաստատումը կկայանա հունվարի 6-ին, Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր