00:00:00

«Իմ քայլը». Կուսակցությունների մասին նոր օրենքը հիմնաքար է Հայաստանում առողջ մթնոլորտի ձեւավորման գործում

13:34, 09 դեկտեմբեր 2020

Այսօր քննարկվող օրինագծերի փաթեթը հիմնաքար է երկրում առողջ եւ ժողովրդավարական մթնոլորտի ձեւավորման գործում: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ  ասաց «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով` տարիներ շարունակ քաղաքական կուսակցությունների համակարգը մեկ անձի շուրջ կենտրոնացած եսակենտրոն կազմավորում է համարվել: Ըստ քաղաքական գործչի` Հայաստանում քաղաքական կուսակցությունների համակարգը զուրկ էր որեւէ գաղափարից եւ գաղափարախոսությունից, առանձնանում էր մեծ թվով կուսակցությունների առկայությամբ, որոնք զուրկ էին ներքին ժողովրդավարական արժեքներից եւ սկզբունքներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր