00:00:00

Մարիա Կարապետյանը հերքում է, թե փակ նիստում նշել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում

12:50, 09 դեկտեմբեր 2020

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հերքում է, թե խորհրդարանի փակ նիստում ասել է, որ Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում: Դեկտեմբերի 8-ին կայացած փակ նիստից հետո նման հայտարարություն Մարիա Կարապետյանի անունից արել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: «Այն հոլովակներից հետո, որ պտտվում են մեր գերիների մասով, երևակայությունից դուրս է, որ Ազգային ժողովի որևէ պատգամավոր ասեր, որ մեր գերիներին լավ են վերաբերվում: Այս վերագրումը չի կարող հիմք ունենալ»,- ասաց Կարապետյանը: Մարիա Կարապետյանը հավելեց, որ նիստի ընթացքում ինքն իրականությանը չհամապատասխանող է համարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի այն պնդումը, թե Ադրբեջանում պատրաստվում են շքերթի ընթացքում քայլեցնել հայ գերիներին, ինչից հետո էլ Մարուքյանն իրեն անվանել է «թրքասեր» և «ադրբեջանասեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր