00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1138 նոր դեպք. մահացել է 25 մարդ

11:03, 09 դեկտեմբեր 2020

Հայաստանում դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1138 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 144066 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 535833 վերջին մեկ օրում` 3306 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 20540 պացիենտ. մեկ օրում նվազել է 272-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 120532  անձ` վերջին մեկ օրում 1385 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 2393 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր