00:00:00

ԱՄԷ-ն ողջունում է Պարսից ծոցի երկրների միասնության ամրապնդմանն ուղղված ջանքերը

23:34, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

ԱՄԷ-ն ողջունում է եւ բարձր է գնահատում Պարսից ծոցի երկրների միասնության ամրապնդմանն ուղղված Քուվեյթի եւ Միացյալ Նահանգների ջանքերը: Այս մասին Թվիթթերում գրել է ԱՄԷ արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը: Ավելի վաղ Քուվեյթը եւ Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ առաջընթացի են հասել տարաձայնությունները կարգավորելու հարցում: Այդ տարաձայնությունների արդյունքում Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը խզել էին դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը Կատարի հետ 2017 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր