00:00:00

Մահացել է ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար Եվգենի Շապոշնիկովը

23:00, 08 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Մոսկվայում կյանքի 79-րդ տարում մահացել է Խորհրդային Միության վերջին պաշտպանության նախարար, ավիացիայի մարշալ Եվգենի Շապոշնիկովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Клуб военачальников վարչության ղեկավար Նիկոլայ Դերյաբինին:
Նրա խոսքով՝ գերատեսչության նախկին ղեկավարի հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայի մարզում ընդգրկված Միտիշչի շրջանի զինվորական գերեզմանատանը: Շապոշնիկովը ծնվել է 1942 թվականին, 1959-ից ծառայության է անցել ԽՍՀՄ Զինված ուժերում: Եղել է ավագ օդաչու, այնուհետև ղեկավարել է էսկադրիլիան, կործանիչների ավիացիոն գումարտակը:
1990 թվականին նրան նշանակել են Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, Խորհրդային Միության պաշտպանության փոխնախարար, իսկ 1991-ի դեկտեմբերի 26-ից դարձել է ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր