00:00:00

Իշխող «Իմ քայլը» դաշինքը նոր պատգամավորներ ունի

10:42, 08 դեկտեմբեր 2020

Հայկ Ծիրունյանը եւ Նարեկ Գրիգորյանը կփոխարինեն իշխող «Իմ քայլը» դաշինքից մանդատները վայր դրած պատգամավորներ Գայանե Աբրահամյանին եւ Վարազդատ Կարապետյանին: Այս մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նշենք, որ վերջինները վայր են դրել պատգամավորական մանդատները: Այսպիսով, նրանց կփոխարինեն համամասնական ցուցակի հաջորդ թեկնածուները: Նարեկ Գրիգորյանն արդեն երդվել է խորհրդարանի ամբիոնից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր