00:00:00

Պուտինը և Փաշինյանը սեպտեմբերի 1-ին կհանդիպեն. Քննարկվելու է եվրաինտեգրումը և ընդդիմության ձերբակալությունները. Ուշակով

20:44, 28 օգոստոս 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ հանդիպման թեմաներից մեկը կլինի Երևանի եվրոպական կողմնորոշումը։

«Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է լուծվի, և նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն այն», - ասել է Ուշակովը։

Նա նշել է, որ զրույցը տեղի կունենա նաև Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների ֆոնին, «և այն առաջնորդների, ովքեր խոսել են և խոսում են մեր երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների խորացման մասին»։

«Այս թեման, անկասկած, կքննարկվի, և, վերջին հաշվով, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում», - ասել է Ուշակովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր