00:00:00

Վրաստանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի. նրա մոտ հայտնաբերվել է 7 կգ հերոին՝ 2 մլն լարի արժողությամբ

13:43, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները ձեռբակալել են Ռուսաստանի 41-ամյա քաղաքացու, որի մոտ 7 կգ հերոին է հայտնաբերվել՝ մոտ 2 մլն լարի (ավելի քան 600 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ գերատեսչության մամուլի ծառայությանը հղումով։ «Առանձնապես խոշոր քանակությամբ թմրանյութի ապօրինի ձեռք բերման ու պահման մեղադրանքով բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի՝ 1979 թվականին ծնված Ա.Ա.-ն։ Ձեռքի ուղեբեռի զննման ժամանակ ոստիկանությունը 7 կգ հերոին է առգրավել։ Առգրավված թմրամիջոցի գինը «սև շուկայում» կազմում է մոտ երկու միլիոն լարի», - ասված է ՆԳՆ հայտարարության մեջ։ Տղամարդը ձերբակալվել է Լագոդեխի-Բակուրցիխե-Թբիլիսի մայրուղու վրա՝ Վրաստանի արևելյան հատվածում։ Նա տեղաշարժվում էր մեքենայով, որը ոստիկանները կանգնեցրել են ստուգում անցկացնելու համար։ Այժմ ՌԴ քաղաքացուն սպառնում է 8-20 տարվա կամ անժամկետ ազատազրկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր