00:00:00

Սաուդյան Արաբիան և Կատարը պատրաստվում են ԱՄՆ-ի միջնորդությամբ հաշտվել. Bloomberg

13:32, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Սաուդյան Արաբիան և Կատարը շուտով, հնարավոր է, նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեն, որոնք կհանգեցնեն երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: Այս մասին տեղեկացնում է Bloomberg գործակալությունը` հղում տալով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին: Ըստ տեղեկացված անձանց, հնարավոր պայմանավորվածությունները ենթադրում են Սաուդյան Արաբիայի և Կատարի սահմանների և օդային տարածքի բացում: Բացի այդ, ենթադրվում է, որ երկու երկրների համաձայնագիրը վերջ կտա տեղեկատվական պատերազմին, ինչպես նաև հիմք կդառնա երկկողմ հարաբերությունների վերականգնմանն ուղղված մի շարք այլ քայլերի: Գործակալությունն  ընդգծում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը, որոնք նույնպես նախկինում հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, չեն նախատեսում մասնակցել առաջիկա գործարքին: 2017-ի ամռանը Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին ՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանը սատարելու և նրանց ներքին գործերին միջամտելու մեջ: Դրան հաջորդել էին տնտեսական պատժամիջոցները և էմիրության տրանսպորտային շրջափակումը: Մասնավորապես, երկրները փակել են օդային տարածքը Կատարի ավիացիայի համար:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր