00:00:00

ԱՄՆ իշխանությունները կարծում են՝ Ռուսաստանը չի միջամտել 2020թ. ընտրական համակարգին

13:21, 03 դեկտեմբեր 2020 Աշխարհ

Այս տարի կայացած նախագահական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանը չի միջամտել ամերիկյան ընտրական համակարգին: Այս մասին դեկտեմբերի 2-ին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության կիբերանվտանգության և ենթակառուցվածքների գործակալության ղեկավարի պաշտոնակատար Բրենդոն Ուելսը՝ ելույթ ունենալով Սենատի ներքին անվտանգության և կառավարության հարցերի հանձնաժողովի առջև կայացած լսումների ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ռուսաստանը լայն արշավ է սկսել տեղական ինքնակառավարման, պետական, մասնավոր հատվածի և դաշնային ցանցերի դեմ ՝ օգտագործելով խոցելի կողմերը: Նրանք հետևում են խոցելի տեղերին և փորձում են ներթափանցել ցանցեր: Մենք հայտնաբերել ենք դա»,-ասել է Ուելսը: Կենտուկիից հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հարցին այն մասին, թե ընտրական համակարգը ներգրավվա՞ծ է դրանում, Ուելսը բացասական պատասխան է տվել: «Ո՛չ: Ես նկատի ունեմ ընդհանուր ցանցերը, մասնավոր հատվածի ցանցերը, մի բան, որը բացարձակապես կապ չունի ընտրությունների հետ»,- ասել  է պաշտոնյան: Այնուամենայնիվ, նա նշել է, որ շրջաններից  մեկի ցանցը կոտրվել է, այնտեղից ներբեռնվել են «ընտրությունների վերաբերյալ որոշ տեղեկություններ», որոնք կապ չեն ունեցել ձայների հաշվարկի հետ: ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 2020 թվականի նոյեմբերի 3-ին, դրանցում, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել երկրի նախկին փոխնախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր