00:00:00

Միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը պատերազմի ընթացքում 300-ից ավելի վիրավոր է վիրահատել

12:59, 03 դեկտեմբեր 2020

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արտավազդ Սահակյանի կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի ընթացքում միկրովիրաբույժի ղեկավարած «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայում վիրահատվել է ավելի քան 300 վիրավոր զինվոր»: Պատերազմն սկսվել էր սեպտեմբերի 27-ին և տևեց 44 օր: Պաշտոնական Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև եռակողմ հայտարարությունը ստորագրվել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր