Սարգսյանը նշեց, որ Շուշիի բնակիչներից կան նաև մարդիկ, որոնք տեղավորվել են Արցախում, սակայն մեծ մասն արդեն ՀՀ-ում է։
Հարցին, թե Շուշին հանձնելիս ինչ պատմական արժեքներ, թանգարանային նմուշներ են դուրս բերվել քաղաքից, Սարգսյանը նշեց, որ հիմա հստակ չի կարող պատասխանել, քանի որ այդ հարցով Արցախի Մշակույթի նախարարությունն է զբաղվել։
«Շուշիում շատ բան թողեցինք, «Ղարաբաղ Կարպետ» գորգագործական գործարանը, Ոստիկանության շենքը, ԱԻՆ-ի շենքը, բանտը, զինվորական զորամասը, հիվանդանոցը, դպրոցներ, հյուրանոցներ»,- ներկայացրեց նա։