00:00:00

«Ելք» դաշինքը կոչ է արել անհապաղ ազատել ձերբակալված պատգամավորներին

21:20, 22 ապրիլ 2018

«Ելք» դաշինքը հայտարարություն է տարածել՝ այսօր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ պատգամավորներ Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալման վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ««Ելք» դաշինքը խստորեն դատապարտում է ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի եւ Արարատ միրզոյանի ձերբակալությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին, ովքեր հանդիսանում ենք շարժման առաջնորդները եւ կարող ենք արդյունավետ կերպով համակարգել ժողովրդի գործողությունները` ապահովվելով դեպքերի խաղաղ ընթացքը: Եվս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն եւ զերծ մնալ բռնություններից», - ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր