00:00:00

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել Վոլոդյա Ավետիսյանին

18:31, 22 ապրիլ 2018

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակից բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Այդ պահին նա իր մարտական ընկերների հետ եռագույն դրոշներով ակցիա էր իրականացնում Ֆրանսիայի հրապարակում, հայտնում է News.am-ը: Ոստիկանները փակեցին փողոցը եւ բերման ենթարկեցին Վոլոդյա Ավետիսյանին ոչ ոստիկանական մեքենայով: Արդեն մեքենայի մեջ նա բացականչեց. «Ոչ ոք չի կոտրվելու, պայքարելու ենք մինչեւ Հայաստանի փրկությունը»: Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր