00:00:00

Հավաքի վայրից հիվանդանոց տեղափոխվածներից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա

18:02, 22 ապրիլ 2018

Արցախի պողոտայից 5 մարդ շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նրանցից որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Շտապօգնության մեքենայով 5 մարդ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, բայց բոլորի մոտ շատ թեթև վիճակ է՝ ճնշման տատանում, սթրեսային վիճակ: Որևէ մեկի մոտ լուրջ խնդիր չկա»,- նշեց ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նա նշեց, որ այժմ փորձում են պարզել՝ արդյոք կան իրենց միջոցներով հիվանդանոցներ տեղափոխված անձինք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր