00:00:00

Էդմոն Մարքյանը Սերժ Սարգսյանին ու Նիկոլ Փաշինյանի խնդրում է նորից հանդիպել (տեսանյութ)

15:23, 22 ապրիլ 2018

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը կոչ է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին մեկ ժամ հանգստանալ ու նորից տարբերակներ մտածել իրավիճակից դուրս գալու համար: Նա ֆեյսբուքի իր էջում, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ լուրջ ձեռքբերում ունենք, կարեւոր էր այս հանդիպումը, բայց խնդրանք ունեմ, թե՛ Նիկոլ Փաշինյանը, եւ թե՛ Սերժ Սարգսյանը մեկ ժամ հանգստանան, կրկին տարբերակներ մտածեն եւ նորից հանդիպեն, քննարկեն, շատ կարեւոր է հանդիպումը: Խնդրում եմ, պարո՛ն Սարգսյան, պարո՛ն Փաշինյան, իմ լա՛վ ընկեր, եւս մեկ անգամ տարբերակ գտե՛ք, խոսեք եւ քննարկեք: Մենք պետք է ամեն բան անենք, խուսափենք անդառնալի հետեւանքներից»: Նա հայտնել է, որ ինքը այս պահին Ստրասբուրգի ճանապարհին է եւ ակնհայտ է, որ Հայաստանի թեման թիվ մեկ թեման է լինելու. «Շատ վատ է լինելու իրավիճակը, եթե կրկին չհանդիպեք: Այդ հանդիպումը կարող է բազմաթիվ հարցեր լուծել, միշտ հիշե՛ք, որ կա երրորդ ճանապարհ, երկու կողմերի մաքսիմալիստական մոտեցումները մեկ նիշ իջեցվի եւ խոսեք»: https://www.facebook.com/marukyan.edmon/videos/1904937856244599/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր