00:00:00

Սերժ Սարգսյանը «կորցրել է ադեկվատության զգացումը». Փաշինյանի կոչը

14:46, 22 ապրիլ 2018

Վարչապետ Սերժ Սարգսյանի  հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց դուրս գալ զանգվածային անհնազանդությունների գործողությունների: «Այսօր ժամը 19:00-ին կրկին հավաքվել Հանրապետության հրապարակում», - ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը «կորցրել է ադեկվատության զգացումը»: «Նա լավ չի տիրապետում իրավիճակին և ուրեմն մենք պետք է շարունակենք  ճնշումներն  այնքան ժամանակ, քանի դեռ  պարոն Սարգսյանի համարժեքության զգացողությունը չի վերականգնվել», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանը կոչ արեց չխոչընդոտել ժողովրդի խաղաղ հավաքը: Լրագրողի հիշեցմանը, թե Սերժ Սարգսյանն ասաց, որ Փաշինյանը Մարտի մեկից դասեր չի քաղել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մարտի մեկից Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել,  ես համոզված եմ, որ այդ դասը այս քաղաքական  պրոցեսի ընթացքում կքաղի»: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը ներկայացնում է Հայաստանի հարյուր-հազարավոր քաղաքացիների: «Ես չեմ եկել խոսելու «Ելք» խմբակցության անունից, ես եկել եմ  խոսելու ժողովրդի անունից, ու Սերժ Սարգսյանը պետք է անհապաղ հրաժարական տա, եթե նրանք չեն ուզում, որ խնդիրներ առաջանա ու ազգային անվտանգության ոլորտում պրոբլեմներ առաջանա, Սերժ Սարգսյանը հիմա իսկ պարտավոր է հրաժարական տալ», - ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր