00:00:00

ԼՂՀ ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի. Ֆրանսիայի ԱԳՆ

23:20, 25 նոյեմբեր 2020

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը Փարիզի կողմից ոչ մեկին օգուտ չի բերի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը: «Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի միակողմանի ճանաչումը օգտակար չէր լինի ոչ մեկին՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ղարաբաղի բնակչությանը, ո՛չ Ֆրանսիային, ո՛չ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, ո՛չ Եվրոպային»,- ասել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ այդ քայլը չի արտացոլի ֆրանսիական կառավարության, Երևանի և Փարիզի այլ գործընկերների քաղաքականությունը: Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր