00:00:00

Մտասևեռվածություն կա իմ անձի նկատմամբ, փորձում են վարկաբեկել. Արա Սաղաթելյան

22:48, 25 նոյեմբեր 2020

Pastinfo.am-ը  գրում է. Մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ  ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18-ին նա հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության։ Ա.Սաղաթելյանը ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց, որ  իրեն  հրավիրել էին ցույցերի կազմակերպմանն և կառավարության շենքում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ քրեական գործով, որոնց հետ  ինքը որեւէ առնչություն չունի։ «Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ ես հրաժարվեցի ցուցմունք տա»,- հայտարարեց Ա.Սաղաթելյանը՝ նշելով, որ հնչած հարցադրումներում նկատել է ուղղորդվածություն իր անձի նկատմամբ։  «Մտասեւեռվածություն եմ նկատում  ու զգուշավորություն իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ  ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ ինձ  զերծ պահելու համար»,- նշեց Ա.Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ իր դեմ՞ գործողություններն ուղղորդվում են իշխանության վերնախավի  կողմից: «Սա առաջին դեպքը չէ, մի քանի օր առաջ էլ ինձ մեկուսացրել էին,  իսկ երբ Արցախում էի գտնվում՝ զրպարտության բնույթի տեղեկություններ էին տարածում, որի վերաբերյալ իմ փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին, վաղը քաղաքացիական հայց կներկայացվի դատարան»,-ասաց Արա Սաղաթելյանը: Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր