00:00:00

Եվրամիության առաջին քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել տարեվերջին

21:39, 25 նոյեմբեր 2020 Աշխարհ

Եվրամիության առաջին քաղաքացիները կարող են կորոնավիրուսի դեմ պատվաստվել տարեվերջին: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Առաջին քաղաքացիները կարող են պատվաստվել մինչեւ դեկտեմբերի վերջ, եւ դա արդեն լույս է թունելի վերջում»,-ասել է նա: Նա հիշեցրել է, որ Եվրահանձնաժողովն ապահովել է 6 պայմանագիր պատվաստանյութ մշակող ընկերությունների հետ ԵՄ մատակարարումների համար: Այդ  պատվաստանյութերի մի մասը կփոխանցվի նաեւ երրորդ երկրներին: Ընդհանուր առմամբ, ծրագրվում է ԵՄ գրեթե 500 մլն բնակչության համար ստանալ պատվաստանյութի ավելի քան 2 մլրդ դեղաչափ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր