00:00:00

Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում

19:36, 25 նոյեմբեր 2020 Աշխարհ

Չինացի հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Հենան նահանգում: Ինչպես հաղորդում է Независимая газета-ն՝ հղում անելով չինական աղբյուրին, արհեստանոցները կառուցվել են մոտ 5000 տարի առաջ:
Հայտնագործությունն արվել է Հուանշան քաղաքային շրջանում: «Մեր բացահայտումը լրացրել է նեոլիթի դարաշրջանում նեֆրիտի վերամշակման մասին գիտելիքների բացը»,- հայտարարել է պեղումների ղեկավար Մա Ցզյունցայը: Գիտնականի խոսքով՝ այդ տարածաշրջանը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում հնագետների համար, քանի որ գտնվում է Չինաստանի հարավային և հյուսիսային շրջանների հատման կետում: Մասնագետը հայտնել է, որ առնվազն երեք արհեստանոցներ բավականին լավ են պահպանվել, որոնցից երկուսն ավելի քան 120 քառ. մետր տարածք են զբաղեցրել և բարդ կառուցվածք են ունեցել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր