00:00:00

Սիրիայում քուրդ աշխարհազորայինների տեղադրած ականների պայթյունից 21 թրքամետ զինյալ է զոհվել. SOHR

18:52, 25 նոյեմբեր 2020 Աշխարհ

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային հատվածում քուրդ աշխարհազորայինների տեղադրած ականների պայթյունի հետևանքով 21 թրքամետ զինյալ է զոհվել,  գրում է ahvalnews.com կայքը: Աղբյուրը մանրամասնում է, որ քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) տարածաշրջանից դուրս բերելու մասին Անկարայի՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ կնքած համաձայնագրից հետո թուրք զինվորականները և սիրիական դաշնակցային խմբավորումները վերահսկողություն են սահմանել սահմանակից Ռաս ալ Այն և Թել Աբյադ քաղաքների միջև խորն ընկած 120 կմ երկարությամբ շրջանի նկատմամբ: Դրանից հետո Սիրիայից թրքամետ զինյալները տեղակայվել են Այն Իսսա քաղաքի հյուսիսային հատվածում և նրանց ու «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» միջև պարբերական փոխհրաձգություններ են սկսվել: Գիշերվա ընթացքում Թուրքիայի կողմից աջակցվող զինյալները փորձել են գրավել «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» վերհսկողության տակ գտնվող գյուղերը, սակայն հայտնվել են ականապատ դաշտի ծուղակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր