00:00:00

Ամերիկյան Donald Cook Էսկադրային ականակիրը ուղևորվել Է Սև ծով

17:39, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Հրթիռային զենքով կառավարվող ամերիկյան Donald Cook հրթիռային Էսկադրային ականակիրը պարեկության Է ուղևորվում Է Սև ծով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը: «USS Donald Cook DDG-75-ը սկսել Է նեղուցով անցնել Սև ծով… ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերը կանոնավոր կերպով պարեկում են անցկացնում այս ջրերում՝ հաջակցություն ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցների ու գործընկերների»,-ասվում Է Վեցերորդ նավատորմի հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում: Նշվում Է, որ Էսկադրային ականակրի առաջիկա մուտքը Սև ծով յոթերորդը կդառնա 2020 թվականին ԱՄՆ-ի նավերի համար: ԱՄՆ-ի վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում Է Նեապոլում (Իտալիա), անցկացնում Է ռազմածովային գործողությունների ամբողջական սպեկտր, հաճախ դաշնակից եւ միջգերատեսչական գործընկերների հետ համատեղ՝ նպատակ ունենալով առաջ մղել ազգային շահերը և Եվրոպայում ու Աֆրիկայում անվտանգությունն ու կայունությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր