00:00:00

Իսլամաբադը Մոսկվայի հետ համաձայնեցրել է «Պակիստանյան հոսք» գազատարի կառուցումը

16:46, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Ռուսաստանն ու Պակիստանը, այնուամենայնիվ, կկառուցեն գազատար, որը վառելիք կտեղափոխի Պակիստանի հյուսիս. ծրագիրը կկոչվի «Պակիստանյան հոսք», իսկ ծրագրի վերահսկողությունը կստանձնի Իսլամաբադը: Այս մասին գրում է eadaily.com կայքը: Մոսկվան և Իսլամաբադը վերանայել են «Հյուսիս-հարավ» գազատարի կառուցման պայմանները և ստորագրել են նոր համաձայնագիր: Ծրագիրն այժմ կոչվում է «Պակիստանյան հոսք», իսկ Իսլամաբադը պահում է վերահսկողական փաթեթը: Համաձայնագրի վերանայված տարբերակում Պակիստանի մասնաբաժինը կավելանա մինչև 74%, մինչդեռ Ռուսաստանի բաժինը կնվազի մինչև 26%: Ռուսաստանը կապահովի ներմուծվող բոլոր անհրաժեշտ նյութերի մատակարարումը: Չնայած Ռուսաստանը փոքր մասնաբաժին կունենա, Պակիստանը առավելագույնս օգտագործում է ռուսական նյութերը, սարքավորումները և ռեսուրսները՝ համագործակցության և ուսուցման միջոցով սեփական ընկերությունների և մարդկային ռեսուրսների տեխնիկական և գործառնական կարողությունները զարգացնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր