00:00:00

Գերմանիայում անհայտ անձը փողոցում հրաձգություն է իրականացրել

15:53, 23 նոյեմբեր 2020 Աշխարհ

Գերմանական Մեքենհայմ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել և վիրավորել ոստիկանին, փոխհրաձգության ընթացքում չարագործը սպանվել է, տեղի ոստիկանության մամուլի ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։ Կիրակի երեկոյան ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը փողոցում հրաձգություն է իրականացնում, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։ Նշվում է, որ չարագործը կրակ է բացել դեպքի վայր ժամանող իրավապահների ուղղությամբ և վիրավորել ոստիկաններից մեկին։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանման անդամների հետ փոխհրաձգության ընթացքում չարագործը սպանվել է։ Հանցագործի անձի և արարքի դրդապատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր