00:00:00

Կառավարությունը կշարունակի նիստերն անել հեռավար, քվեարկությունը՝ գրավոր

18:24, 18 նոյեմբեր 2020

Ավանդաբար յուրաքանչյուր հինգշաբթի անցկացվող կառավարության նիստերն, ինչպես հայտնի է սեպտեմբերի 27-ից հետո չեն անցկացվում։ Նոյեմբերի 9-ի՝ զինադադարի պայմանագրի կնքումից հետո էլ գործադիրը նիստեր չի անցկացնում։ Վաղը ևս կառավարության նիստ տեղի չի ունենա։ « Ռազմական դրություն հայտարելուց հետո կառավարությունը շարունակում է լիարժեք կատարել իր գործառույթները և ընդունել կառավարության համապատասխան որոշումներ՝ հեռավար կարգով և գրավոր քվեարկությամբ»,- Irakanum.am-ին հայտնեցին Կառավարության լրատվական ծառայությունից։ Նշենք, որ Կառավարության նիստից մեկ օր առաջ Egov.am կայքում հրապարակվում էր նիստի օրակարգը, սակայն տևական ժամանակ նաեւ դա չի արվում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր