00:00:00

Ո՞ւմ հետ էր Աշոտ Փաշինյանն իր հանգիստը վայելում երևանյան սրճարաններից մեկում, և ի՞նչ կապ ունի այդ անձը նոյեմբերի 10-ի գիշերվա իրադարձությունների հետ

17:52, 18 նոյեմբեր 2020

Քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի լուսանկարը Երևանի սրճարաններից մեկում: Լուսանկարը, որում նա միայնակ չէր, վերնագրված էր՝ Այս պահին Սարյան փողոցում: 168.am-ին հաջողվեց պարզել, որ լուսանկարն արված է այսօր, Սարյան փողոցում գտնվող «Տափաստան» սրճարանում: Մեզ հասած տեղեկություններով՝ վարչապետի որդու հետ սրճարանում պատկերված անձը https://m.facebook.com/aleksandr.iskandaryan  Ալեքսանդր Իսկանդարյանն է, ով Օպերայի շրջակայքում սրճարան ունի, որը զարմանալիորեն չի քանդվել: Ըստ օդում կախված լուրերի՝ սույն երիտասարդը եղել է նոյեմբերի 10-ի գիշերը կառավարության շենքում: Թե ինչ է արել նա այնտեղ, կարող ենք միայն ենթադրել: Լուսանկարը, ի դեպ, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հրապարակած տեսանյութից է արվել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր