00:00:00

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց պատերազմում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկերը ներելու մասին նախագիծը

19:05, 21 հոկտեմբեր 2020

ՀՀ Ազգային ժողովը 75 կողմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը: Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում էր հնարավորություն ստեղծել, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց որոշակի շրջանակի վարկային պարտավորությունները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը քվեարկությունից առաջ նշեց, որ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի առաջարկով հստակեցվել են որոշ կարգավորումներ: Մասնավորապես, ըստ փոխնախարարի, նախագիծը վերաբերում է նաեւ վարկի մայր գումարներին: Փոխնախարարն ասաց, որ կառավորությունն էլ առաջարկել է, որ նախագծում առկա լուծումները կիրառելի լինեն ոչ միայն ռազմական գործողությունների հետեւանքով զոհված եւ հաշմանդամ դարձած, այլեւ անհայտ կորած անձանց նկատմամբ: Ընդունվեց նաեւ այն առաջարկը, որ նախագծի արտոնյալ կարգավորումները կիրառելի լինեն ոչ միայն վարկերի նկատմամբ, այլեւ այլեւ վարկերին այլընտրանք համարվող ֆինանսական այլ գործիքների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր