00:00:00

Ձեւավորել կամավորական ջոկատներ. վարչապետի կոչը՝ ժողովրդին

16:36, 21 հոկտեմբեր 2020

Ո՞րն է մեր անելիքը՝ պայքարել մինչեւ վերջ եւ անմնացորդ, անսասան, մեր ժողովրդի  իրավունքների համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց ուղիղ եթերում: Նրա խոսքով՝ պետք է  պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար՝ զենք վերցնել, նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանությանը: «Այս պրոցեսը կազմակերպելու պարագայում է հասնել մեզ համար ընդունելի դիվանագիտական լուծման: Ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Դա պետք է անի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը: Այս կոչն ուղղում եմ բոլոր քաղաքապետերին, կուսակցություններին, ՏԻՄ ղեկավարներին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձեւավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր