00:00:00

Շատ տեղեր կան, որտեղ մենք բավարարված չենք միջազգային կառույցների արձագանքից. Շավարշ Քոչարյան

14:15, 20 հոկտեմբեր 2020

Միջազգային հանրության կողմից տարբեր տիպի արձագանքներ կան, և շատ էական է դիրքորոշումների հստակությունը: Իհարկե, շատ տեղեր կան, որտեղ մենք բավարարված չենք, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին Արցախում ընթացող պատերազմին: «Չի կարելի մարդկանց տարբերակել՝ կախված նրանից, թե որ սուբյեկտում են բնակվում: Մենք գտնվում ենք պատերազմի մեջ, և ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Շատ ցավալի է, որ ամեն օր կյանքեր ենք կորցնում: Ավելին, Թուրքիայի առկայությունը խոսում է այն մասին, որ խոսքը վերաբերում է ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն, այլ՝ հնարավոր ցեղասպանությանը», - ասաց ՀՀ փոխարտգործնախարարը: Շավարշ Քոչարյանն ընդգծեց՝ պատերազմի դաշտում հաղթանակն անհամեմատ լայն հնարավորություններ է տալիս դիվանագետներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր