00:00:00

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ. պաշտոնական

14:05, 20 հոկտեմբեր 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։ ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը։ Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիպում է անցկացնում նաեւ Իմ քայլը խմբակցության անդամների հետ: Երեկ Փաշինյանը հանդիպել է նաեւ խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ, անցկացրել անվտանգության խորհրդի նիստ՝ ՀՀ նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի մասնակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր