00:00:00

Վրաստանում մեկ օրում մահացել է ռեկորդային թվով կորոնավիրուսով վարակված պացիենտ

14:20, 20 հոկտեմբեր 2020

Վրաստանում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 15 պացիենտ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Վրաստանի համար պանդեմիայի սկզբից: Վերջին մեկ օրում 7 պացիենտ է մահացել Թբիլիսիում, 4-ը՝ Բաթումիում, 2-ը՝ Քութայիսում, մեկը՝ Գորիում, մեկը՝ Մցխեթայում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասնում է 158-ի:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ պանդեմիայի սկզբից վարակվել է  19 857 մարդ, ապաքինվել է 8 666 մարդ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր