00:00:00

Կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք մեկ օրում. մահացել է 12 մարդ

10:57, 20 հոկտեմբեր 2020

Հայաստանում հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1234 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66694 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 352764, վերջին մեկ օրում` 2893 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 16541 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 696-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 48734 անձ` վերջին մեկ օրում 526 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 318 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր