00:00:00

Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ. Ստեփանյան

19:37, 19 հոկտեմբեր 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի վիրահատությունը հաջող է անցել, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: «Սասուն Միքայելյանի վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց խոսնակը: Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը երեկ երեկոյան Արցախում բեկորային վնասվածքներ է ստացել մեջքի եւ ոտքի շրջանում: Նա գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր