00:00:00

Զոհվել է «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատարը

18:10, 19 հոկտեմբեր 2020

Զոհվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմի Թևանիկի դերակատար Հովհաննես Խոդերյանը: Այս մասին տեղեկանում ենք ռեժիսորի ֆեսբուքյան գրառումից: «Մեր բոլորի Թևանիկը․․․ Ցավը մեծ է, խոսքերը՝ դատարկ․․․ մեր զրույցները, նկարահանումները, քո անմեղ պատանեկան խոսքերը, հումորները․․․ և այսօր՝ քո տղամարդկային, հերոսական պայքարը․․․ Հավերժ փա՜ռք քեզ, մեր Հովիկ․․․ ժպիտդ, խոսքերդ, դու՝ հավերժ մեր սրտերում», - գրել է նա: Գրառմանը կից Հադրութում նկարահանված փոքրիկ տեսանյութ է հրապարակված: Ղարաբաղյան ազատամարտի մասին պատմող «Թևանիկ»-ը մեծ էկրան է բարձրացել 2014 թվականին:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր