00:00:00

Իսպանիայում եւս 2 քաղաք կմեկուսացվի կորոնավիրուսի պատճառով

18:30, 19 հոկտեմբեր 2020

Իսպանիայի Բուրգոս եւ Արանդա-դե-Դուերո քաղաքները կմեկուսացվեն կորոնավիրուսային հիվանդության թվի աճի հետ կապված՝ հայտնում են իշխանությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Բուրգոսում, որտեղ ապրում է 175 հազար մարդ, միջոցները կսկսեն գործել չորեքշաբթի ժամը 00:00-ից, եւ կտեւեն 14 օր: Ծրագրվում է, որ 14 օրվա ընթացքում կարգելվի քաղաք ելումուտը  առանց հարգելի պատճառի (աշխատանք, ուսում, հիվանդանոց այց՝ հարազատներին աջակցություն ցուցաբերելու նպատակով): Ինչպես նաեւ կսահմանափակվեն խանութներ, ռեստորաններ եւ բարեր այցելությունները: Բարերն ու ռեստորանները չեն կարողանա սպասարկել 22:00-ից հետո: Բացի այդ, երեքշաբթի օրվանից կրկին կմեկուսացվի Արանդա-դե-Դուերո քաղաքը, որի բնակչությունը կազմում է 32 հազար մարդ: Նմանատիպ միջոցներ կգործեն Լեոնում, Պալենսիում, Սալամանկայում: Իսպանիայի այլ ինքնավար համայնքներ եւս հայտարարել են նոր կարանտինային միջոցների մասին: Օրինակ՝ Կատալոնիայում խանութները պետք է փակ լինեն 22:00-ից ոչ ուշ: Երկուշաբթի հայտնի է դարձել, որ ժեներալիտետի առողջապահական հարցերով քարտուղար Ժոզեպ Մարիա Արգիմոնը վարակվել է կորոնավիրուսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր