00:00:00

Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ է գրանցվել

17:40, 19 հոկտեմբեր 2020

Իրանում համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից ավելի քան 300 մարդ է մահացել, հայտնել է երկրի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին: Կորոնավիրուսից զոհերի նախորդ առավելագույն ցուցանիշը 279 դեպք էր: COVID-19-ոց վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 40 միլիոնը: IRINN հեռուստաալիքի եթերում Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 4251 նոր դեպք, մահացել է 337 մարդ: Փետրվարի 19-ից, երբ իշխանություններն առաջին անգամ հայտարարեցին երկրում COVID-19-ի հայտնաբերման մասին,  վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 534 631-ի, զոհերի թիվը` 30 712-ի: Ընդ որում, այս պահին առողջացած մարդկանց թիվը հասել է առնվազն 431 360-ի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր