00:00:00

Բասկետբոլի Հայաստանի Հանրապետության Ա լիգայի առաջին չեմպիոնը «Արցախն» է

22:14, 19 ապրիլ 2018 Սպորտ

Երեկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզադահլիճում (նախկին «Միկա») կայացել է բասկետբոլի Հայաստանի Հանրապետության Ա լիգայի երկրորդ եզրափակիչ «Արցախ»-«Արթիկ» խաղը: Ա լիգայի առաջին չեմպիոնական տիտղոսին արժանացել է Ստեփանակերտի «Արցախ» թիմը, որը եզրափակիչ երկրորդ խաղում 98:90 հաշվով առավելության է հասել Արթիկ քաղաքի «Արթիկ» թիմի նկատմամբ: «Արցախն» առաջին եզրափակիչ խաղում մրցակցին հաղթել էր 100:74 հաշվով: Բասկետբոլի ՀՀ Ա լիգայի առաջնության լավագույն եռյակը եզրափակում է Երևանի «Ուրարտուն»: Երեկ կայացել է նաև բասկետբոլի Հայաստանի Հանրապետության Ա լիգայի հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր