00:00:00

Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ

21:24, 19 ապրիլ 2018

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար, Սաեյմայում Հայաստանի ու Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի զեկուցող Սերգեյ Պոտապկինի հետ: Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Լատվիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահը երախտագիտություն է հայտնել Սերգեյ Պոտապկինին եւ Սաեյմայի բոլոր խմբակցությունների պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ փաստաթղթի վավերացումը նոր էջ կբացի հայ-լատվիական հարաբերություններում, ինչպես նաեւ կնպաստի Հայաստանի ու Եվրամիության եւ նրա անդամ երկրների միջեւ կապերի առավել զարգացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր