00:00:00

Շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին․ «Ժառանգություն»

21:15, 19 ապրիլ 2018

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։ Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն: Հասկանալով դրա վտանգավորությունը՝ «Ժառանգություն» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների սկզբից մինչեւ այսօր պայքարում է այդ ամենը թույլ չտալու համար: Վերջին շրջանում սկսված այս համաժողովրդական պայքարի հիմքում «Ժառանգությունը» եւս կանգնած է եղել եւ շարունակում է մեր համաքաղաքացիների հետ միասին պայքարել՝ ղեկավար կազմից մինչեւ համակիրներ: Մենք շարունակելու ենք աջակցել քաղաքացիական խաղաղ անհնազանդության պայքարին եւ պատրաստ ենք ընդդիմադիր գործընկերների հետ միասնական ջանքեր ներդնել ի շահ ժողովրդի եւ պետության՝ կյանքի կոչելով երկրի համար խիստ անհրաժեշտ արմատական բարեփոխումներ:                                                                                                                      Դատապարտում ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ իրավապահ համակարգի ցանկացած բռնություն եւ անօրինականություն:   «Ժառանգություն» կուսակցության վարչություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր