00:00:00

Մեկ շաբաթվա ընթացքում նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 1.885.726 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

20:21, 19 ապրիլ 2018

ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 31 իրավախախտում, 20-ի (1-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1.885.726 ՀՀ դրամ: Մասնավորապես`   Բուսական աշխարհի պահպանության ոլորտ    Արձանագրվել է իրավախախտման 18 դեպք   Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 1.587.940 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Երևան՝  ապօրինի ծառահատման 1 դեպքով (թթենի՝ 10սմ տրամագծով ճյուղ) հարուցվել է վարչական վարույթ, որն ընթացքում է: Կոտայք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղնի)՝ հաշվարկվել է 112.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (բոխի՝ 84 սմ տրամագծով)՝ հաշվարկվել է 55.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Հայտնաբերված 12.7մ3 պահեստավորված փայտանյութի առնչությամբ կազմվել է համապատասխան արձանագրություն, որի հետագա ընթացքը պարզելու նպատակով  հանձնվել է ոստիկանության Սիսիանի բաժին։          Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 բոխի, 1 բարդի, 1 հաճարենի)՝ հաշվարկվել է 262.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (11.17 խմ փայտանյութ)  265.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (1 բարդի, 1 հացենի, 1 բալենու և ակացիայի 4 ճյուղ)՝ հաշվարկվել է 136.800 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Գեղարքունիք՝ վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպք՝ 5.6 խմ փայտանյութի 1 դեպքով հաշվարկվել է 145.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, իսկ 2 խմ փայտանյութի 1 դեպքով գործն ընթացքի մեջ է։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (4 հաճարենի)՝ հաշվարկվել է 576.500 ՀՀ դրամի, վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (4.7 խմ փայտանյութ)՝ 34.040 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։   Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Երևան՝ առանց ՍԹԱ թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։   Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ   Արձանագրվել է իրավախախատման 5 դեպք։   Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 297.786  ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել ՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։        Շիրակ՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։  Արագածոտն՝  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Թափոնների ապօրինի տեղադրման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք՝ հաշվարկվել է 297.786 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝  150. 000 ՀՀ դրամի վարչական տուգանք։     Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք:   Սյունիք՝ 2 տնտեսվարողի նկատմամբ (տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար) նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Արագածոտն՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը 250.000 ՀՀ դրամ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր