00:00:00

Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին եւ անդամներին. ներկայացվել է ԼՂ հակամարտության գոտու իրավիճակը

23:59, 07 հոկտեմբեր 2020 Արտաքին քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին եւ ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը եւ վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարեւորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երեւանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ անդրադարձ է կատարվել Երեւանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր