00:00:00

Այն, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ բոլոր քրեական գործերն ունեն ոչ թե իրավական այլ քաղաքական նկատառումներ, դա փաստ է․Աշոտ Անդրեասյան

19:58, 07 հոկտեմբեր 2020

Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ Կրկնում եմ, ես ընդունում եմ, որ պատերազմի ժամանակ անկախ ամեն ինչից պետք է լինի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ։ Բայց սեփական աթոռը վեր դասել սահմանին կռվող զինվորի կյանքից և ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱԽԿՈՏ ՊԱՅՔԱՐԸ,նշանակում է լինել ազգի դավաճան։ Փաստորեն ոմանց համար այսօր էլ առաջնահերթություն է սեփական ՌԵՅՏԻՆԳԸ։ Այն, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ բոլոր քրեական գործերն ունեն ոչ թե իրավական այլ քաղաքական նկատառումներ, դա ՓԱՍՏ Է։ Այն, որ որոշ մարդկանց կեղտոտ, լկտի, բերանբաց սելֆիների և ֆեյքային վարքը դեռևս շարունակում է պահպանվել, դա ԱՆԺԽՏԵԼԻ ՓԱՍՏ Է։ ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՏԱՐԵՄ ՄԵԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ։ Ես դեռևս սպասում եմ, որ ժողովուրդն ինքն անի բոլոր հետևությունները... սպասեք նոր սենսացիաների...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր