00:00:00

ՌԴ-ն հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի. Փաշինյան

12:13, 07 հոկտեմբեր 2020

Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի։ Այս մասին BBC World News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ BBC World News – Պատերազմն սկսելուց հետո՝ 4 անգամ խոսել եք Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և երեկ երեկոյան Դուք կրկին խոսեցիք նրա հետ: Եթե հարձակում լինի հայկական տարածքների վրա, արդյոք Ռուսաստանը ձեզ ռազմական աջակցություն կցուցաբերի՞: Նիկոլ Փաշինյան - Կա պայմանագրային որոշակի բազա, և այդ պայմանագրերով է նախատեսված, որ, այո, Հայաստանի Հանրապետության տարածքն անմիջական սպառնալիքի դեպքում որոշակի պարամետրերով Ռուսաստանը պետք է իր անվտանգային որոշակի պարտավորություններ կատարի: BBC World News – Հստակեցման համար՝ նախագահ Պուտինի հետ վերջին շաբաթվա ձեր քննարկումներում նա վերահաստատել է, որ եթե Հայաստանին հարված հասցվի, ապա Դուք Ռուսաստանից ռազմական աջակցություն կստանաք: Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ես հարցին կարող եմ պատասխանել քաղաքականապես՝ որ Ռուսաստանի Դաշնությունը հավաստիացրել է, որ իր պարտավորությունները, որոնք ձևակերպված են պայմանագրային փաստաթղթերով, կկատարի: Այո: BBC World News – Ուրեմն նա Ձեզ դա ասել է: Նիկոլ Փաշինյան – Այո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր